Հանրային հեռարձակողը Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի զեկույցի վերաբերյալ դիմում է միջազգային կազմակերպություններին
Վրաստանի Հանրային հեռարձակողն արձագանքում է Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի կողմից անցկացված մոնիտորինգի միջանկյալ զեկույցին:
Հանրային հեռարձակողը համարում է, որ ներկայացված եզրահանգումները հիմնված չեն զննումների արդյունքին: Ավելին, հակասում է դրան, զեկույցում բերված գնահատականները չեն համապատասխանում նույն փաստաթղթում բերված փաստացի տվյալներին:
Բացի այդ, Վրաստանի հանրային հեռարձակողը դիմում է միջազգային կազմակերպություններին, լիարժեք վստահություն հայտնում նրանց անաչառությանը, արդար մոտեցումներին և հույս հայտնում, որ կունենան համապատասխան արձագանք: Իր հերթին, Վրաստանի Առաջին ալիքը լիարժեք պատրաստակամություն է հայտնում համագործակցության համար: