Հանրային հեռարձակողը նախընտրական ժամանակաշրջանում սկսում է լրագրողների վերապատրաստումը
Հանրային հեռարձակողը նախընտրական ժամանակաշրջանում սկսում է լրագրողների վերապատրաստումը

Վրաստանի առաջին ալիքը նախընտրական ժամանակաշրջանում սկսում է լրագրողների վերապատրաստման ծրագիր: Դասընթացները հեռավար կարգով վարելու է «BBC»-ի մարզիչ՝ Ջոնաթան Սթոունմենը:

Դասընթացը հիմնված կլինեն հանրային հեռարձակողի վեց արժեքների վրա և կներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՝ անկողմնակալությունը և անկախությունը, ճշգրտությունը, արդարությունը և հաշվետվողականությունը:

Առցանց դասընթացները տեղի կունենան սեպտեմբերի 1-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 18-ին, և դրան կմասնակցեն Վրաստանի առաջին ալիքի լրագրողական կորպուսը:

Ջոնաթան Սթոմանմենը 20 տարի շարունակ BBC-ում զբաղեցնում էր՝ լրագրողի, պրոդյուսերի, խմբագրի և հետազոտողի դիրքերը, որից հետո նա գլխավորել է BBC World Service-ի թրենինգ կենտրոնը:

Ներկայումս Սթոմանմենը ղեկավարում է Stonepeople Media խորհրդատվական ընկերությունը: