Հանրային հեռարձակողը մրցանակ է ստացել անձնուրաց արյան նվիրատվությանը ակտիվ մասնակցության և աջակցության համար

22:47, 22.12.2025

Նատալիա Կվանտալիանի անվան Կենտրոնական Արյան բանկի կազմակերպմամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված Տրանսֆուզիոլոգիայի և Հեմատոլոգիայի ինստիտուտի հիմնադրման 90-ամյակին։

Միջոցառման ընթացքում հիշատակվել է ինստիտուտի 90-ամյա պատմությունը։ Պարգևատրվել են պատվավոր հյուրերը, անձնվեր արյան դոնորները, ինչպես նաև մի շարք մեդիամիջոցներ, այդ թվում՝ Հանրային հեռարձակողը։

Արյան բանկի թիմը պարբերաբար այցելում է հեռարձակող ընկերություններին՝ արյան նվիրատվության ակցիաներ անցկացնելու նպատակով, կամ կազմակերպությունների աշխատակիցներն են անձամբ գնում արյան բանկեր՝ մասնակցելու այս նախաձեռնություններին։

Նմանատիպ