Հանրային հեռարձակողը կունենա մի քանի հատուկ խումբ, որը կտեղաշարժվի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանների մերձակայքերում
Մառնեուլիի և բոլնիսիի շրջաններում տեղական մամուլը կաշխատի սովորական ռեժիմով, մնացած լրատվամիջոցները լրատվություն կստանան հանրային հեռարձակողի միջոցով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, Մառնեուլիում և Բոլնիսիում կարանտինի ռեժիմ սահմանելու մասին որոշումը հայտարարելուց հետո:
Ըստ նրա, հանրային հեռարձակողը կունենա մի քանի հատուկ խումբ, որոնք կաշխատեն այդ շրջաններում:
«Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Մառնեուլիի և բոլնիսիի շրջաններում տեղական մամուլը կաշխատի սովորական ռեժիմով, մնացած լրատվամիջոցները լրատվություն կստանան հանրային հեռարձակողի միջոցով, որը կունենա մի քանի հատուկ խումբ, որոնք կաշխատեն այդ շրջաններում», – ասաց վարչապետը:
Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում ժամեր առաջ հայտարարվել է կարանտինային ռեժիմ: