Հանրային հեռարձակողը հրապարակում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի, էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների հեռուստադիտողների հետազոտությունը
Հանրային հեռարձակողը հրապարակում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի, էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների հեռուստադիտողների հետազոտությունը:
Հետազոտությունն անցկացրել է մրցույթը շահած «Սոնար» ընկերությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Սամցխե-Ջավախեթիում հարցվածների 50,5 տոկոսը և Քվեմո Քարթլիում 37 տոկոսը Առաջին ալիքի հեռուստադիտողներ են:
Նշենք, որ Քվեմո Քարթլիի հեռուստադիտողների 67 տոկոսը, իսկ Սամցխե-Ջավախեթիում՝ 57 տոկոսը նշել են, որ լրատվական, ժամանցային կամ կրթական հաղորդումներ դիտելու համար օգտագործում են սոցիալական ցանցը:
Երկու մարզերում էլ հարցվածների ավելի քան 60 տոկոսը որպես ամենաօգտագործվող սոցիալական ցանց է նշում Facebook-ը: