Հանրային դպրոցներում 10:00-ի տվյալներով գրանցվել է 11 150 առաջինդասարանցի
Առաջինդասարանցիների համընդհանուր գրանցման շրջանակներում, 10:00-ի տվյալներով, հանրային դպրոցներում գրանցվել է 11 150 երեխա: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգից:
Նրանց տեղեկությամբ, գրանցման գործընթացն իրականացվում է առանց խոչընդոտների:
Գերատեսչության տեղեկությամբ, նվազագույն ակտիվություն է Ռաճայում, որտեղ այս պահի դրությամբ գրանցվել է միայն մեկ առաջինդասարանցի: Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը Թբիլիսիում է, սակայն քանի առաջինդասարանցի է գրանցվել այս պահի դրությամբ ճշտվում է մայրաքաղաքի հանրային դպրոցներում:
Առաջինդասարանցիների համընդհանուր գրանցումն սկսվել է այսօր, 09:00-ին: