Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնում տեխնիկական անսարքությունը վերացվել է
Հանրային անվտանգության կառավարման «112» կենտրոնում տեխնիկական անսարքությունը վերացվել է,- հայտնում է ՆԳՆ-ն։
Գոերատեսչության տվյալներով՝ կենտրոնը շտապ օգնության մասին հաղորդագրություններ է ստանում անխափան։
Մի քանի ժամ առաջ Հանրային անվտանգության կառավարման կենտրոնը հայտարարեց, որ 112 հեռախոսահամարով զանգերը խոչընդոտվում էին տեխնիկական անսարքության պատճառով, և այլընտրանքային հեռախոսահամարներ հրապարակեցին։