Հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվում են
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ավտոճանապարհներին երթևեկության հետաձգումներից խուսափելու նպատակով մաքրման աշխատանքները շարունակվում են։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ճանապարհները շարունակաբար մշակվում են ավազաաղային խառնուրդով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Նրանց հաղորդմամբ՝ այս փուլում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախի ավտոճանապարհին, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում, կենցաղային նշանակության Գոմի- Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի Կմ1-Կմ52 (Գոմի-Սաչխերե) հատվածում։
«Հետևյալ ավտոճանապարհներին պահպանվում են շարժման հատուկ ռեժիմներ.
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։
Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 30-կմ 50 (գյուղ Գոմբորի-Շուամթայի վանքի շրջադարձ) հատվածում թույլատրվում է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը հակասայթակող շղթաներով, իսկ բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժը ազատ է։ Մայրուղու մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Թիանեթի-Ախմետա-Ղվարելի-Նինիգորի միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-30 կմ. հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Մայրուղու մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Քութայիսի (Ծկալտուբո շրջադարձ)-Ծկալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի հանրապետական նշանակության ավտոմայրուղու կմ 125-կմ 151 (Մելե-Լասդիլ) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Նույն ավտոմայրուղու կմ99-կմ125 հատվածում (Չվելիերի-Մելե) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Միջպետական նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին արգելված է, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը Ժինվալի-Բարիսախո-Շատիլի հանրապետական ավտոճանապարհի կմ 53-կմ 66 (Կորշա-Բիսո) հատվածում։ Ավտոճանապարհի կմ1-կմ53 (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Իսկ կմ 70-կմ 186 (Խաիշի-Ուշգուլի) հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։ Բարձր անցողություն ունեցող մեքենաների (երկու և ավելի կամուրջներով) տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ 1-կմ 30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է