Հանրապետության հրապարակում վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

«Սիրով լեցուն քաղաք» – Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերն այսօր, այս կարգախոսով վառվել են 20:00-ին:

Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառել է քաղաքապետ Կախա Կալաձեն: Հատուկ մոնտաժված բեմին կայացել է փոքր ներկայացում՝ «Սերը վարակիչ է», որի ռեժիսորն է Նիկոլոզ Շվելիձեն:

Հատուկ այս օրվա համար երաժշտական ստեղծագործություն է գրել կոմպոզիտոր Միշա Մդինարաձեն: