Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան անցկացվեց կանանց ակցիայի երթ
Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան անցկացվեց կանանց ակցիայի երթ:
Կազմակերպիչների խոսքով՝ իրենք դեմ են «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին և այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք պատրաստվում են կրկին բողոքի ցույց անել խորհրդարանի դիմաց։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից եկան օրենսդիր մարմին, որտեղ երեկոյան կմիանան նախատեսվող հանրահավաքի մասնակիցներին։