Հանրապետական հիվանդանոցում գտնվում է 69 պացիենտ, 29-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, մնացած հիվանդները հետազոտության փուլում են
Հանրապետական հիվանդանոցում 69 հիվանդ՝ հսկողության տակ է, 29-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, մնացած հիվանդները հետազոտության փուլում են, – ասաց հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն:
Ինչպես նշեց Լևան Գոփոձեն, կլինիկայում կան հիվանդներ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել, թեստերի պատասխանները բացասական են և այդ թեստերի հիման վրա, ոմանք կտեղափոխվեն կարանտինային ռեժիմ, մի մասը՝ մեկ այլ կլինիկաներ բուժումը շարունակելու համար:
«Այսօր մեզ մոտ տեղափոխեցին ևս երկու պացիենտ, բայց երեկվա պացիենտնդրից, որոնք անցել էին թեստավորում, ևս ութ հիվանդների մոտ հաստատվել է, հիվանդների թիվը աստիճանաբար ավելանում է: Այսօր ունենք 29 վարակված պացիենտ, բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի վիճակը կրիտիկական ծանր չէ, մի քանի հիվանդներ ունեն ծանր թոքաբորբ, բայց դեռ արհեստսկան շնչառության կարիք չունեն: Մենք ունենք մի 16-ամյա հիվանդ: Մենք ունենք նաև 《Թիմիս》 կլինիկայից վարակված բուժանձնակազմ, նրանց առողջական վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներին, բոլորի թեստերի պատասխանները բացասական են և հանրապետական հիվանդանոցում չկա վարակված անձնակազմ։ Այսօր 21 պացիենտ թեստավորվելու է, և մենք սպասում ենք դրանց պատասխաններին», – ասաց Լևան Գոփոձեն: