«Ոչ մի ավերածություն». Հանրապետական հիվանդանոցի հետ համերաշխության ակցիան շարունակվում է:
Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցների կազմակերպած ակցիային միացել են նաեւ շարքային քաղաքացիներ, այլ կլինիկաների բժիշկներ, «Վոլտ»-ի առաքիչները։
Կլինիկայի բուժանձնակազմը բողոքում է Առողջապահության նախարարության որոշման դեմ, ըստ որի՝ գործող շենքի մի մասը պետք է քանդվի, իսկ դրա մոտ նոր կլինիկա կառուցվի։ Ղեկավարությունը աշխատակիցներին խոստանում է, որ մինչև շինարարական աշխատանքների ավարտը նրանք բոլորը կպահպանեն իրենց աշխատանքը և աշխատավարձը։ Սակայն կլինիկայի աշխատակիցները չեն հավատում այս խոստումներին եւ հանդիպում են պահանջում վարչապետի հետ։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ թույլ չեն տա որեւէ մեկին քանդել Հանրապետականի շենքը, եւ հանրահավաքները մշտապես շարունակվելու են։