Հանրապետական ​​հիվանդանոցի ամբուլատորիայում ավելացվել է մանկական ծառայություն
Հանրապետական ​​հիվանդանոցի ամբուլատորիայում ավելացվել է մանկական ծառայություն

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Հանրապետական ​​հիվանդանոցի ամբուլատորիայում ավելացվել է մանկական ծառայություն։

Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած և որակյալ բուժանձնակազմով համալրված ամբուլատորիան լիարժեք բժշկական ծառայություններ է մատուցելու մանկահասակ պացիենտներին։

Պացիենտները հնարավորություն կունենան խորհրդատվություն ստանալ մանկաբույժներից, սրտաբաններից, նեֆրոլոգներից, ռևմատոլոգներից, քիթ-կոկորդ-ականջաբաններից, ակնաբույժներից, էնդոկրինոլոգներից և այլ բժիշկներից, ինչպես նաև կատարել բարձր տեխնոլոգիական գործիքային և լաբորատոր հետազոտությունների ամբողջական շարք։