Հանրապետական ​​հիվանդանոցի 10 պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Հանրապետական ​​հիվանդանոցի 10 պացիենտի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

«Այս պահին հանրապետական ​​հիվանդանոցում վերահսկման ներքո է գտնվում 45 պացիենտ և բոլորի առողջական վիճակը բավարար է», – նշել է հիվանդանոցի ղեկավար Լևան Գոփոձեն:

Նրա խոսքով, երեկ հանրապետական ​​հիվանդանոցի 10 պացիենտ անցել է թեստավորում և բոլորի պատասխանը բացասական է։

«Այսօր մենք ևս հինգ պացիենտի թեստավորում կանցկացնենք, որոշ պացիենտներ էլ դուրս կգրվեն կլինիկայից։ Մի մասը կտեղափոխվի կարանտինային գոտի, իսկ մյուս մասն էլ կինքնամեկուսացվի», – հայտարարել է Լևան Գոփոձեն:

Ինչպես նա պարզաբանեց, հինգ պացիենտը, որոնք պիտի անցնեն նոր կորոնավիրուսի թեստ, ժամանել են տարբեր երկրներից են:

«Նրանց մոտ նկատվել է կլինիկական նշաններ՝ հազ, ջերմություն և այլն: Բոլորը Վրաստանի քաղաքացիներ են», – նշել է հանրապետական ​​հիվանդանոցի ղեկավարը: