Հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր
Հանրակրթական հաստատության շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր։ Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վրաստանի պետական խորհրդանշանների օգտագործման կանոնների մասին» օրենքում փոփոխությունը երրորդ՝ վերջին ընթերցմամբ աջակցել է 87 պատգամավոր։
Փոփոխության համաձայն՝ Վրաստանի պետական դրոշի մշտական բարձրացումը պարտադիր է դարձել հանրակրթական հաստատության/դպրոցի, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձի շենքերի վրա, որը նախատեսում է նախադպրոցական կրթական ծառայություններ:
Օրենքում նշված փոփոխության մասին խորհրդարանի լիագումար նիստում խոսել է պատգամավոր Կախա Կախիշվիլին։
Փոփոխությունների համաձայն՝ պարտադիր է դարձել նաեւ նշված հաստատություններում տեսանելի տեղում Վրաստանի օրհներգի տեքստի տեղադրումը։