Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին [լուսանկար]
Հանրակրթական դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին [լուսանկար]

Վրաստանի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին։

Երկրի ողջ տարածքում բացվել է 2085 հանրակրթական դպրոց։

Կրթության նախարարության տվյալներով՝ այս տարի զանգն առաջին անգամ հնչել է ավելի քան 55 000 առաջին դասարանցիների համար, որոնցից 48 000 առաջին դասարանցի գրանցված է հանրակրթական դպրոցներում, մոտ 7000-ը՝ մասնավոր դպրոցներում։

Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշակերտներին շնորհավորել է կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին: