Հանրակրթական դպրոցի տնօրեն լինել ցանկացողների թեստավորումը կանցկացվի հունվարի 22-ին
Հանրակրթական դպրոցի տնօրեն լինել ցանկացողների թեստավորումը կանցկացվի հունվարի 22-ին

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսում է հանրային դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների մրցույթի առաջին փուլը։ Գրանցման ավարտից հետո որոշվել են հանրակրթական դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողների թեստավորման օրը, ժամը և քննության տեւողությունը։ Թեստավորումն էլեկտրոնային տարբերակով կանցկացվի 2023 թվականի հունվարի 22-ին։ Թեստավորումը կսկսվի ժամը 12-ին։

Տնօրենների համար դիմորդները պետք է քննական կենտրոն ներկայանան թեստավորումն սկսելուց մեկ ժամ առաջ՝ գրանցման համար և իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր։ Դիմորդները քննության չեն ընդունվի, եթե նրանք ուշանան կամ չունենան ID քարտ կամ անձնագիր։

Թեստավորմանը կարող են մասնակցել այն անձինք, ովքեր գրանցվել են 2020 թվականի փետրվարի 3-ից 2020 թվականի փետրվարի 17-ը և 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 16-ը և չեն խնդրել գրանցումը չեղյալ համարել և վերադարձնել գրանցման համար վճարված գումարը։

Թեստավորման տևողությունը հինգ ժամ է։ Ինչ վերաբերում է տեսողության խնդիրներ ունեցող տնօրեն դառնալ ցանկացողներին, ապա նրանց կտրվի լրացուցիչ 30 րոպե։ Թեստավորման ժամանակը երկարացնելու համար տեսողության խնդիրներ ունեցող անձինք պետք է նախապես դիմեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգ և համապատասխան դիմում ներկայացնեն տեսողության վերաբերյալ բժշկական եզրակացության հետ միասին։

Քննական կենտրոնների մասին տեղեկատվությունը կայքում կհրապարակվի 2023 թվականի հունվարի 17-ին։

Թեստը հաջող հանձնելու դեպքում տնօրենի թեկնածուները կանցնեն ատեստավորման հաջորդ փուլ, որը ենթադրում է հարցազրույց։

Հիշեցնենք, որ տնօրենության դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի են կայքում 2022 թվականի հոկտեմբերի 24-ից, իսկ անցկացված վեբինարների ձայնագրությունները կարող եք դիտել կայքում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։