Հանրաքվեի շուրջ անհամաձայնությունը բևեռացման մաս էր, և դա ազդեց գործընթացի, քաղաքական դիսկուրսի վրա. Ալբերտ Յոնսոն
Հանրաքվեի հարցը ընտրություններից առաջ քարոզարշավի հիմնական առանձնահատկությունն էր,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության ղեկավար, Ալբերտ Յոնսոնը:
Նրա խոսքով, հանրաքվեի շուրջ անհամաձայնությունը բևեռացման մի մասն էր, որը ազդում էր քաղաքական դիսկուրսի վրա, թեև իրենք չէին գնահատում, թե արդյոք հանրաքվեի թեման ազդեցություն ունեցե՞լ է ընտրությունների վրա:
«Մենք տեսանք, որ հանրաքվեի հարցը ընտրություններին նախորդած քարոզարշավի հիմնական առանձնահատկությունն էր, և դա քաղաքական ճգնաժամի մի մասն էր, որն այս ընտրությունների համատեքստն է: Մենք չենք գնահատում ՝ արդյո՞ք դա ազդեց ընտրությունների վրա, թեև այս հանրաքվեի շուրջ տարաձայնությունը բևեռացման մի մասն էր, և դա ազդեց գործընթացի և քաղաքական խոսքի վրա», – ասել է Ալբերտ Յոնսոնը: