Հանրահավաքի մի քանի մասնակիցներ դուրս են բերվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարակից տարածքից
Ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ բողոքող ցուցարարները փակել են ճանապարհը Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մերձակայքում։
Իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել հարակից տարածքից։
Մինչ այդ ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով օդանավակայանի մոտ երթի կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ է արել պահպանել օրինակարգը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։