Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ շրջապատելու են օրենսդիր մարմինը և թույլ չեն տա «Վրացական երազանք »-ի պատգամավորներին լքել խորհրդարանը 
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ շրջապատելու են օրենսդիր մարմինը և թույլ չեն տա «Վրացական երազանք »-ի պատգամավորներին լքել խորհրդարանը 

Ռուսթավելիի պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ շրջապատելու են օրենսդիր մարմինը և թույլ չեն տա «Վրացական երազանք »-ի պատգամավորներին լքել խորհրդարանը։

Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք կոնկրետ հարցեր ունեն «Երազանքի» պատգամավորներին և պատասխաններ են պահանջում։

Խորհրդարանի լիագումար նիստում այս պահին երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Օրենսդիր մարմնի մոտ մոբիլիզացված են իրավապահները: