Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ շրջապատելու են օրենսդիր մարմինը և թույլ չեն տա «Վրացական երազանք»-ի պատգամավորներին ազատ լքել խորհրդարանը
Ռուսթավելիի պողոտայում հավաքված հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ շրջապատելու են օրենսդիր մարմինը և թույլ չեն տա «Վրացական երազանք»-ի պատգամավորներին ազատ լքել խորհրդարանը։
Հանրահավաքի մասնակիցների խոսքով՝ իրենք կոնկրետ հարցեր ունեն «Երազանք»-ի պատգամավորներին և պատասխաններ են պահանջում։
Խորհրդարանի լիագումար նիստում այս պահին երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Օրենսդիր մարմնի մոտ մոբիլիզացված են իրավապահները: