Հանրահավաքի մասնակիցների մի մասը շարժվեց դեպի Հերոսների հրապարակ։
Այս պահին Հերոսների հրապարակի երթևեկելի հատվածը փակ է։
Հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ, որն այսօր խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց։
Միաժամանակ ակցիա է Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի մոտ: