Հանրահավաքի մասնակիցները փորձում են հանել խորհրդարանի մոտ տեղադրված երկաթե պատնեշը
Ցույցի մասնակիցները փորձում են հանել Վրաստանի խորհրդարանի մոտ տեղադրված երկաթե պատնեշը։ Նրանք բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ, որն օրերս երրորդ ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից։
Հանրահավաքի մասնակիցները պնդում են, որ նշված օրենքը կկանխի Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Դրանք օրենսդիր մարմնի բոլոր մուտքերի մոտ են։
Հանրահավաքի մասնակիցները, ի նշան բողոքի, ձեռքերով և ու տարբեր առարկաներով հարվածել են երկաթե պատնեշներին:
Խորհրդարանի մոտ մոբիլիզացված են իրավապահները:
Օրերս Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում իրենց բողոքն արտահայտել օրենքով սահմանված խաղաղ սահմաններում և թույլ չտալ անօրինական գործողություններ իրականացնել»։
Գործակալության տվյալներով՝ բոլոր խախտումներին կհետևի համապատասխան արձագանք։