Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել ՆԳՆ-ին երկու ժամվա ընթացքում ազատ արձակել հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին
Հանրահավաքի մասնակիցները Հերոսների հրապարակից շարժվեցին դեպի Վրաստանի Առաջին ալիքի շենք և ուղիղ հեռարձակում պահանջեցին։
Ինչպես ասում է հանրահավաքի մասնակիցներից մեկը, իշխանություններին, ՆԳՆ-ին երկու ժամ է տրվում հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներին ազատ արձակելու համար։
«Հիմա մեր ուղերձը միակն է՝ անհապաղ ազատ արձակել ապօրինի, ուժով մեքենաներ նստեցրած , գերի ընկած մեր ընկերներին։ Այս երիտասարդներն արժանի չեն ոստիկանության և կառավարության կողմից նման վերաբերմունքի։ Այս երիտասարդներն արժանի չեն ծեծի, այն ռետինե փամփուշտների, որ երեկ նրանց տվել են ռոբոտոպներն ու հատուկ ջոկատայինները։ Այս երիտասարդները պիկետներ են անում և փակում փողոցները, որպեսզի ամբողջ աշխարհը հասկանա, որ Վրաստանը և վրացի ժողովուրդը միշտ պահպանելու են եվրոպական արժեքները և երբեք չեն աջակցի ո՛չ ռուսական օրենքի ընդունմանը, ո՛չ էլ Ռուսաստանի կառավարությանը։
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերներին, հակառակ դեպքում այս շարժումները չեն դադարի և մենք դիմելու ենք ծայրահեղ քայլերի։ Այսպես շարունակվել չի կարող, ապօրինի ձերբակալություններն ու ռեյդերները պետք է մեկընդմիշտ ավարտվեն։ Ժամանակ ենք տալիս, ողջամիտ ժամկետ երիտասարդներին ազատ արձակելու համար։ Նրանք առավելագույնը երկու ժամ ունեն, որպեսզի այս երիտասարդները մեզ հետ լինեն փողոցում։ Երկու ժամ ժամանակ ենք տալիս Վաժա Սիրաձեին, ՆԳՆ-ին, Գոմելաուրիին և անձամբ Բիձինա Իվանիշվիլիին։ Այստեղ մենք դառնացած, զայրացած երիտասարդներ ենք, այս իշխանությունից դառնացած, բայց ոչ ճնշված։ Ոչ ոք չպետք է մտածի, որ մենք ճնշված ենք։ Պահանջում ենք ազատ արձակել, իսկ դրա համար առավելագույնը երկու ժամը բավական է։ Այս մարդիկ ապօրինի են բերման ենթարկված»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։