Հանրահավաքի մասնակիցները Հերոսների հրապարակում մի քանի ուղղություններով փակել են մայրուղին
Հանրահավաքի մասնակիցները Հերոսների հրապարակում մի քանի ուղղություններով փակել են մայրուղին

 

Հանրահավաքի մասնակիցները Հերոսների հրապարակում կրկին փակել են մայրուղու երթևեկելի հատվածը։ Նրանք այս կերպ են արտահայտում իրենց բողոքը:

Հանրահավաքի մասնակիցների մի մասը գտնվում է Թամար Մեփեի կամրջով անցնող հատվածում, մի մասն էլ՝ Կոստավա փողոցից իջնող ճանապարհին։

Հերոսների հրապարակում հավաքված քաղաքացիները բողոքում են «Օտար ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։