Հանրահավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում պահպանել կարգ ու կանոնը, բացել տրանսպորտային երթևեկությունը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում վառելիքի թանկացման դեմ ցույցի վերաբերյալ։ Գերատեսչության հաղորդմամբ, շարունակվող բողոքի ակցիայի շրջանակներում ցուցարարները տարբեր վայրերում փակել են ճանապարհային հանգույցները։
«Այս ակցիան մայրաքաղաքում ճանապարհային կոլապս է առաջացնում։ ՆԳ նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում բոլոր քաղաքացիներին, հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել կարգուկանոնը, բացել տրանսպորտային երթևեկությունը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Հանրահավաքի ընթացքում օրենքի ցանկացած խախտում կկանխվի ոստիկանության կողմից՝ օրենքի սահմաններում»,- ասված է հաղորդագրությունում։