Հաննո Պևկուրն ասում է, որ Էստոնիան նախատեսում է շարունակել պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի հետ իր սահմանին, չնայած Վլադիմիր Պուտինի պնդմանը, որ ինքը մտադիր չէ հարձակվել Բալթյան երկրների վրա
Էստոնիան նախատեսում է շարունակել պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմանը, որ չի պատրաստվում հարձակվել Լեհաստանի և Բալթյան երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
Նրա խոսքով՝ Պուտինը հերքել է նման ծրագրերը Ուկրաինա ներխուժելուց մի քանի օր առաջ։
«Մենք չենք փոխի մեր ծրագրերը միայն այն պատճառով, որ Պուտինը հարցազրույց է տվել լրագրողին։ Հավատո՞ւմ եք Վլադիմիր Պուտինին նրա ասածներից հետո և ինչպես է իրեն պահում տարիների ընթացքում»,- ասել է նախարար Պևկուրը՝ նշելով, որ Էստոնիան բարձրացնում է իր պատրաստվածությունը, և դա այն է, ինչ պետք է անեն բոլորը։