Հանքագործների բողոքը շարունակվում է: «Georgian Manganese»-ի աշխատակիցները շարունակում են մնալ խորհրդարանի շենքի դիմաց և սպասում են պահանջների կատարմանը։
Հանքագործների պահանջների թվում են աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատավարձի 20 տոկոս բարձրացումը։
Հավաքվածների մի մասը շարունակում է հացադուլը, իսկ օրեր առաջ նրանցից ոմանք դիմեցին բողոքի ծայրահեղ ձևի և կարեցին աչքերն ու բերանը։
«Մենք շատ նվազագույն պահանջ ունենք: Թող ոչ ոք չմտածի, թե մենք հրաշքներ ենք խնդրում։ Խնդրում ենք գոյության համար անհրաժեշտ գումարը, բացի աշխատավարձից։ Ուստի արդեն 16-րդ օրն է, Ճիաթուրայում ակցիա է։ Տղաները տասներորդ օրն է՝ հացադուլ են անում։ Ո՛չ ընկերությունը, ո՛չ կառավարությունը ոչինչ չեն անում այս խնդիրը հեշտությամբ լուծելու համար»,- ասել է հանրահավաքի մասնակից Տարիել Միքացաձեն։
Եվս մեկ հանքագործ Արտեմ Սոփրոմաձեի խոսքով՝ իրենք անընդունելի ոչինչ չեն խնդրում։
Հանքագործներն արդեն 16-րդ օրն է գործադուլ են անում։