Հանգստավայրային սեզոնի բացման կապակցությամբ այսօր Բաթումիում կբացվի «Ամառը սկսվում է այստեղ» փառատոնը
Հանգստավայրային սեզոնի բացման կապակցությամբ այսօր Բաթումիում կբացվի «Ամառը սկսվում է այստեղ» փառատոնը։ Փառատոնն ավանդաբար կանցկացվի Այբուբենի աշտարակի հարևանությամբ և այս տարի առաջին անգամ կտևի երկու օր։
Օրվա ընթացքում փառատոնին կգործեն բաց սրճարաններ և բարեր, ծովափին կանցկացվի օդապարիկ շոու, իսկ ժամը 16:00-ից փառատոնում նախատեսված են տարբեր սպորտային և ժամանցային միջոցառումներ՝ դրամա շոու, մնջախաղ, ավիաշոու, մանկական ակտիվություն, Street Art և այլ ժամանցային միջոցառումներ բոլոր տարիքի և կատեգորիաների համար:
Ժամը 16:00-ից հետո «Այբուբեն» աշտարակի մոտ մեկնարկող փառատոնի երաժշտական ծրագրի մասին կհոգան վրացի կատարողները, խմբերն ու դիջեյները։ Այդ թվում կլինեն տեղական և հրավիրյալ «Salio», «Ara», «Monster Lobster», LOUDSPEAKERS, Nutsa Buzaladze, «Anik», «Asea Sul», «Lurji Yalkani» և այլն: