Հանդիսությունների պալատում տեղի ունեցավ տնտեսական դիվանագիտության ոլորտում իրականացված ծրագրի ամփոփիչ միջոցառումը
2022 թվականի հունիսի 3-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Եվրամիության և «Արտադրիր Վրաստանում» աջակցությամբ հանդիսությունների պալատում կազմակերպեցին տնտեսական դիվանագիտության նախագծի ամփոփիչ միջոցառում: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նախագծի շրջանակներում բրիտանական կազմակերպության՝ Խորհրդարանական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICPS) փորձագետները վերապատրաստել են ավելի քան 60 դիվանագետների օտարերկրյա ներդրումների ներգրավման և առևտրի խթանման ոլորտում։ Ներկա հանրությանը խոսքով դիմեցին Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, Վրաստանում EBRD-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենը և Վրաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալը։
Տնտեսական դիվանագիտության մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան «Արտադրիր Վրաստանում» տնօրեն Միխեիլ Խիդուրելին, Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական կապերի բաժնի տնօրեն Նոշրևան Լոմտաթիձեն և ICPS-ի գործադիր տնօրենը:
Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ղեկավարները։