Հանցանքից ազատ անվտանգ երկրների ինդեքսով, Վրաստանը 133 երկրների թվում 4-րդն է, իսկ Եվրոպայի մասշտաբով՝ առաջինը
Հանցանքից ազատ անվտանգ երկրների ինդեքսով, Վրաստանը 133 երկրների թվում 4-րդն է, իսկ Եվրոպայի մասշտաբով առաջին տեղում է,- այս մասին տեղեկություն է տարածում աշխարհում խոշորագույն տվյալների բազան, «Նումբեոն»:
Ըստ տվյալների բազայի, որի տվյալները թարմացվել են ընթացիկ ամսում, ասվում է, որ Վրաստանում հանցանքի մակարդակը շատ ցածր է:
Հանցանքի մակարդակը պարզելու համար, տվյալների բազան կիրառում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են. տան կողոպուտ և իրերի գողություն, թալան, ավտոմեքենաների կողոպուտ, հարձակման վտանգ, վիրավորանք, ֆիզիկական հարձակման վտանգ, մասնավոր սեփականության գողություն և վանդալիզմ, ինչպես նաև կաշառք:
Աշխարհի 133 երկրներից Վրաստանից առաջ են միայն Քաթարը, Թայվանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջին տեղում է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Պապուա Նոր Գվինեան և Վենեսուելան: