Հանցանքը թաքցնելու և չտեղեկացնելու, ցուցմունք տալուց  հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար խստացվել է պատիժը
Հանցանքը թաքցնելու և չտեղեկացնելու, ցուցմունք տալուց  հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար խստացվել է պատիժը

Հանցանքը թաքցնելու և չտեղեկացնելու, ցուցմունք տալուց  հրաժարվելու և կեղծ ցուցմունք տալու համար խստացվել է պատիժը,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ՆԳՆ-ի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, որոնք նկատի ունեն պատժի խստացում, արդեն հրապարակվել ե: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորել են քննչական գերատեսչությունների հետ համագործակցության տեսանկյունից փորձնականում առկա խնդիրները և հանցանքի բնույթի հետ պատժի անհամապատասխանոությունը:

Ինչպես հայտարարում են նախարարություում, այսօր գործող օրենքով, բոլոր կատեգորիաների հանցանքը թաքցնելու և չտեղեկացնելու համար հաշվի է առնված նույն պատժամիջոցը, որը նշված հանցանքի դեմ պայքարը դարձնում է ոչ արդյունավետ:

Ընդունված օրենսդրական փոփոխությունների հիման վրա, միմյանցից առանձնանում են համեմատաբար պակաս ծանր, ծանր և առանձնահատուկ ծանր հանցանքը թաքցնելը և չտեղեկացնելը: