Համոզված ենք, որ միջազգային համադաշնությունը չի ճանաչի Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում «ընտրությունների» անվանմամբ խաղարկված ֆարսը. Ջեմալ Գամախարիա
Բռնազավթված տարածաշրջանում այսպես կոչված ընտրությունների վերաբերյալ, Աբխազիայի Գերագույն խորհրդի անունից, հայտարարություն է տարածել խորհրդի նախագահ, Ջեմալ Գամախարիան:
Նրա խոսքով, «նախագահական ընտրությունները», որոնք անցկացվում են այսօր, իրենից ներկայացնում են հերթական բռնություն օրենքի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վրա:
«Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը, որը վճռականորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այս անգամ կրկին միաձայն կլինի և չի ճանաչի Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում այսպես կոչված ընտրությունները:
Անհնար է իրական ընտրություններ անցկացնել այն տարածքում, որտեղից վտարվել է բնակչության երկու երրորդը, և տարածքում որտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն:
Մինչ Աբխազիայի ինքնավար հանրապետության ապաբռնագրավումը, մինչ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, սեփական տներ բնակչության վերադարձը , ինքնավար հանրապետության միակ օրինական իշխանությունն է տեղահանման մեջ գտնվող, գործող գերագույն խորհուրդը նրա կողմից հաստատված կառավարությամբ»,-հայտարարել է Աբխազիայի գերագույն խորհրդի նախագահ Ջեմալ Գամախարիան:
Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունները տեղի են ունենում այսօր: Ինչպես փոխանցում է բռնազավթիչների ռեժիմը «նախագահի համար պայքարում է իննը թեկնածու, այդ թվում ՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան»: Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանում բացված է «35 ընտրատարածք և 152 տեղամաս»: