Համերաշխության հիմնադրամի ղեկավար է նշանակվել Իա Մաքացարիան
Համերաշխության հիմնադրամի ղեկավար է նշանակվել Իա Մաքացարիան

Թբիլիսիի քաղաքապետի մշակույթի քաղաքային ծառայության նախկին ղեկավար Իա Մաքացարիան աշխատանքը կշարունակի Համերաշխության հիմնադրամում:

Վրաստանի Համերաշխության հիմնադրամը, որը հիմնվել է 2014 թվականին, վարչապետի նախաձեռնությամբ, մինչ օրս ֆինանսավորել է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մինչև 22 տարեկան 470 երեխայի և դեռահասի բուժում և ախտորոշում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:

Համերաշխության հիմնադրամի գործարկումից հետո, Վրաստանում միջոցներ չունենալու պատճառով, քաղցկեղով հիվանդ ոչ մի երեխա և երիտասարդ չի մահացել: