Համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում հիվանդը կունենա համավճարի հնարավորություն այսպես կոչված VIP պալատից օգտվելու դեպքում

16:46, 15.03.2025

Համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակում, հիվանդը կունենա համավճարի հնարավորություն՝ այսպես կոչված VIP պալատից օգտվելու դեպքում։

Այս փոփոխությունը ենթադրում է, որ այն հիվանդները, ովքեր որոշեն տեղավորվել VIP պալատում, հնարավորություն կունենան, պետական ֆինանսավորմամբ ստացած ծառայությունների արժեքից բացի, ինքնուրույն վճարել լրացուցիչ ծառայությունների արժեքը։

Նախարարության և ոլորտի համատեղ, ակտիվ խորհրդակցությունների արդյունքում սահմանվել են այսպես կոչված VIP պալատի չափանիշները, որը պետք է համապատասխանի մի շարք լրացուցիչ պայմանների՝ համեմատած ստանդարտ պալատի հետ։

Պետք է ունենա բարձրակարգ հյուրանոցային սենյակի ձև, հատուկ բնորոշում բուժհաստատության համար և պետք է մեկուսացված լինի այլ պալատներից։

Պետք է ներառի հիվանդի հանգստի գոտի, գրասենյակային աշխատանքների համար նախատեսված տարածք, խոհանոցային հատված, լոգասենյակ և հատուկ տարածք՝ ընտանիքի անդամների և այլ անձանց հետ հանդիպումների համար։

Պետք է հագեցած լինի հիվանդի խնամքի համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումներով, ինչպես նաև ժամանակակից, բարձրորակ բժշկական տեխնիկայով և գույքով։

Պետք է ապահովված լինի համապատասխան կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ իրերով։

Պետք է ապահովի հնարավորությունը, որ հիվանդի ուղեկցողը մնա նրա կողքին, ինչպես նաև այլ հավելյալ պայմաններ։

Առողջապահության նախարարությունում պարզաբանում են, որ այս նախաձեռնության նպատակը քաղաքացիներին ավելի լայն ընտրության հնարավորություն տալն է։

«Ներկայումս, համընդհանուր առողջապահության ծրագիրը չի նախատեսում փոխհատուցել VIP պալատի ծախսերը։

Հետևաբար, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ստանալ լրացուցիչ հարմարավետություն, կկարողանան սեփական միջոցներով վճարել այս ծառայության համար», – նշում են նախարարությունում։

Նմանատիպ