Համընդհանուր առողջապահական ծրագրով ծննդաբերությունը և կեսարյան հատումները ամբողջությամբ ֆինանսավորվում են բոլոր քաղաքացիների համար
Համընդհանուր առողջապահական ծրագրով ծննդաբերությունը և կեսարյան հատումները ամբողջությամբ ֆինանսավորվում են բոլոր քաղաքացիների համար: Նշենք, որ ֆինանսավորումը ներառում է ընտրովի բժշկի նշանակման և ցավազրկման վճարը։ Նաև դեղորայք, սնունդ, սենյակ, այլ ուղղակի և անուղղակի ծախսեր։ Հետեւաբար, հիվանդը ստիպված չի լինի վճարել գումարը: Այս մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ DRG մոդելի հիման վրա ծննդաբերության և կեսարյան հատման ծառայությունների սակագները համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բոլոր բուժհաստատություններում սահմանվել են 1222 լարի։ Ինչ վերաբերում է առանց ցուցումների կատարվող կեսարյան հատմանը, ապա հիվանդի խնդրանքով կամ, այսպես կոչված VIP պալատի ծառայությունները պետության կողմից չեն ֆինանսավորվում:
Առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրիի խոսքով, բարեփոխման նպատակն է ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններից առավելագույն հասանելիություն, հիվանդների համավճարների կրճատում, առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացում և բյուջետային միջոցների արդյունավետ ծախսում։ Նաև երկրում կեսարյան հատման բարձր ցուցանիշի պատճառով նպատակահարմար է համարվել կեսարյան հատման և ծննդաբերության գների հավասարեցումը, ինչը կնվազեցնի բուժանձնակազմի մոտիվացիան հօգուտ կեսարյան հատման։
Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, փոփոխությունը կատարվել է ախտորոշիչ խմբերով բուժհաստատությունների ֆինանսավորման համակարգի ընդլայնման արդյունքում։