Համբուրգի օդանավակայան ներխուժած զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը
Համբուրգի օդանավակայան ներխուժած զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը։ Տեղեկությունը հայտնում է «Բիբիսի»-ն։
ինչպես գրում են լրատվամիջոցները, վտանգը վերացվել է: Նրանց տեղեկություններով՝ զինված տղամարդու զավակը նույնպես ապահով է։
Թուրքական ծագումով տղամարդը նոյեմբերի 4-ին ժամը 20:00-ին մեքենայով մտել է օդանավակայանի տարածք և չորսամյա աղջկա հետ կանգնել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի տակ։ Նրա հետ բանակցություններ են վարել տեղի ոստիկանությունը։ Միջադեպի պատճառով Համբուրգի օդանավակայանում չեղարկվել են երեկ և այսօր նախատեսված չվերթները։ Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը նախատեսված էր 286 չվերթ՝ մոտավորապես 34500 ուղևորներով։