Համբուրգի կենտրոնում Եվրոպայի առաջնության խաղի մեկնարկից առաջ ոստիկանները կրակ են բացել քարով զինված տղամարդու վրա, ով սպառնացել է իրավապահներին։
Եվրոպայի առաջնության Լեհաստան-Հոլանդիա խաղի մեկնարկից քիչ առաջ Համբուրգի կենտրոնում ոստիկանները կրակ են բացել քարով զինված տղամարդու վրա, ով սպառնում էր իրավապահներին։ Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդու առողջական վիճակը ծանր է, նրան բուժօգնություն է ցուցաբերվում։
Ինչպես հայտնի է, հարձակվողը փորձել է հրկիզել «Մոլոտովի կոկտեյլը», երբ ոստիկանները կրակ են բացել նրա վրա։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի աջակիցների գոտու մոտ։