Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի շնորհավորանքը (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի սիրով ողջունում եմ բոլորիտ և շնորհավորում ձեր նոր տարին: Մենք սովոր ենք համեմատել անցյալը և ապագան: Անցած տարին շատ ծանր էր, սակայն աստծո օրհնանքով մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները: Սիրով ողջունում եմ և նոր տարին շնորհավորում Վրաստանում բնակվող բոլոր մարդկանց՝ վրացիներին, աբխազներին, օսերին, հույներին, ռուսներին, հայերին, ադրբեջանցիներին և բոլորին ովքեր Վրաստանում են: Այսօր մենք բոլորին մաղթում ենք երջանկություն: Սակայն չենք գիտակցում, թե ի՞նչ է երջանկությունը և ինչում է այն, երջանկությունը այն է, երբ մարդը գոհ է հոգեպես և նյութապես: Երբ մարդը օրհնված է աստծու և իր ծնողների կողմից: Պետք է հիշենք, որ ծնողների օրհնանքը աստծո օրհնանքն է և աստվածաշնչում գրված է՝ հարգիր հորտ և մորտ, որպեսզի բարիքը հերիքի քեզ և օրհնված լինի երկիրը: Երջանիկ է այն մարդը, ով ունի այն բանի հնարքը՝ ներել այլ մարդկանց սխալները: Երբ մարդը զգում է իր մեղքը և ցավում է դրա համար: Օհ աստված, թույլ տուր զգալ իմ մեղքերը և չդատել իմ եղբայրներին: Հաճախ կան դեպքեր, երբ մարդը դատում է ուրիշներին և այդ մեղքերը անցնում են նրանց վրա, ովքեր կատարել են դրանք: Պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին, հաճախ են դեպքերը, երբ մեր երեխաները մեծանում են փողոցում և արդյունքները պատշաճ են: Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և ցանկանում խաղաղություն: Հանդարտությունը պետք է տեղ գտնի մեր սրտերում և մտքերում:
Երջանիկ եղեք, աստված օրհնի ձեզ և ողջ Վրաստանը: