Համավարակային իրավիճակը կայունացել է, սակայն մնում է լուրջ, սահմանափակումների մեղմացումը պահանջում է խորը վերլուծություն, պետք չի շտապել. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, համակարգող խորհուրդի նիստում կվերլուծվի երկրում առկա համավարակաբանական իրավիճակը, ինչպես նաև այն առաջընթացը, որը սահմանափակող միջոցառումների արդյունք է և որոշումներ կընդնվի դրանից ելնելով:
Գամղրելիձեն դրանով պատասխանել է հարցին, որը վերաբերում էր հունվարի 16-ից հետո առևտրի կենտրոնների բացմանը և հասարակական տրանսպորտի վերականգնմանը:
«Դեռ չշտապենք, այս շաբաթ տեղի կունենա համակարգող խորհրդի մի քանի նիստ, որտեղ այս բոլոր հարցերը մանրամասն կքննարկվեն, կվերլուծվի երկրում համավարակային իրավիճակը, ինչպես նաև այն առաջընթացը, որին հասել ենք սահմանափակիչ միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի 24-ը: Դրանից հետո կվերլուծենք, թե ինչ արդյունք ստացանք դեկտեմբերի 24-ից հետո մեղմացման քաղաքականությամբ և դրա հիման վրա կընդունվեն որոշումները,- հայտարարել է Գամղրելիձեն:
Ըստ Գամղրելիձեի, ամեն ինչ կախված է համավարակաբանական իրավիճակից:
«Ես ձեզ նախապես ոչինչ չեմ կարող ասել, նորից եմ ասում ՝ ամեն ինչ կախված է համավարակաբանական իրավիճակից: 1 143 դեպք այսօր, երեկ մենք ունեցել ենք երկու հազար դեպք, այս դեպքերը քիչ չեն մեր երկրի համար, սա լուրջ ցուցանիշ է, մենք ոչ մի դեպքում չենք կարող ինքներս մեզ հանգիստ տալ, կարծես երկրում իրավիճակը լավ է, և մենք կարող ենք վերադառնալ բնականոն կյանքի: Ոչ, երկրում համաճարակային իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, չնայած այն լրջորեն բարելավվել է, այն դեռ պահանջում է խորը վերլուծություն և համապատասխան որոշումների ընդունում, մի շտապեք», – հավելել է Ամիրան Գամղրելիձեն: