Համավարակաբանական իրավիճակի պատասխանատվությունը դրվում է բոլորի վրա, ով անց է կացնում անպատասխանատու հավաքներ, դա վերաբերում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հարսանիքներին և այլ միջոցառումներին. Էկատերինե Տիկարաձե

Պատասխանատու են բոլորը, ովքեր անպատասխանատու հանրահավաքներ են անցկացնում, դա վերաբերում է ինչպես ընդդիմությանը, այնպես էլ հարսանիքներին և տարբեր միջոցառումներին,- այսպես է պատասխանել առողջապահության նախարարը լրագրողի հարցին, «արդյոք համավարակաբանական իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը դրվում է ընդդիմության վրա»:

Էկատերինե Տիկարաձեի խոսքով, առանց որևէ կանոնների անցկացված հանդիպումներն առաջացրել են համավարակի կտրուկ տարածում:

«Ես և համավարակաբանները բազմիցս բացատրել ենք, որ անկախ նրանից, թե ինչ տեսակի հավաքույթ է դա, պատասխանատվություն եմ կրում բոլոր այն անձինք, ովքեր անպատասխանատու հանդիպումներ են անցկացնում, առանց որևէ կարգի պաշտպանության: Սա վերաբերում է ընդդիմությանը, ինչպես նաև Վրաստանում մինչ այժմ տեղի ունեցած բոլոր հարսանիքներին և տարատեսակ իրադարձություններին, որոնք, իհարկե, հանգեցրել են համավարակի կտրուկ աճի»,- հայտարարել է Տիկարաձեն: