Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործադիր խորհրդի հաջորդ նիստը, 2020 թվականին, կայանալու է Վրաստանում: Տեղեկությունն այս մասին կազմակերպությունը տարածել է սոցիալական ցանցում:
Գործադիր խորհուրդը հավաքվում է տարեկան երկու անգամ: Այս տարի հանդիպումներն անցկացվել են Բաքվում և Սանկտ-Պետերբուրգում:
Վրաստանն առաջին անգամ է հյուրընկալելու նման տիպի միջոցառում:
Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գործող գլխավոր քարտուղարը Զուրաբ Պոլոլիկաշվիլին է: