«Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 12-րդ տեղը
«Ֆրեյզեր ինստիտուտի» (Fraser institute) 2019 թվականի վարկանիշի «համաշխարհային տնտեսական ազատության» համաձայն, Վրաստանի դիրքը նախորդ տարվա հետ համեմատ բարելավվել է մեկ դիրքով և 162 երկրների միջև զբաղեցրել 12-րդ տեղը: Նախորդ տարվա հետ համեմատ, բարելավվել է նաև Վրաստանի վարկանիշային միավորը և կազմել 7,94 միավոր: Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
«Ֆրեյզեր ինստիտուտի» «Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշը երկրների գնահատում է հինգ հիմնական ուղղություններով ՝ կառավարության չափը, իրավական համակարգը և սեփականության իրավունքի պաշտպանությունը, ամուր արժույթը, միջազգային առևտրի ազատությունը և կարգավորումները:
«Համաշխարհային տնտեսական ազատության» վարկանիշում Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են ՝ Դանիան (13-րդ տեղ), Էստոնիան (13-րդ տեղ), Լիտվան (16-րդ տեղ), Գերմանիան (20-րդ տեղ), Ֆինլանդիան (21-րդ տեղ) , Չեխիա (22-րդ տեղ), Լատվիա (24-րդ տեղ), Ավստրիա (26-րդ տեղ), Հայաստան (27-րդ տեղ), Հարավային Կորեա (33-րդ տեղ), Սլովակիա (40-րդ տեղ), Ֆրանսիա (50-րդ տեղ), Հունգարիա (54-րդ տեղ), Խորվաթիա (56-րդ տեղ), Լեհաստան (59-րդ տեղ), Սլովենիա (67-րդ տեղ), Ռուսաստան (85-րդ տեղ), Թուրքիա (95-րդ տեղ), Մոլդովա (97-րդ տեղ), Բելառուս (99-րդ տեղ) , Ադրբեջան (116-րդ), Ուկրաինա (135-րդ) և այլն: