Համաշխարհային շուկայում նավթի գները միջինում աճել են 3.5%-ով
Հոկտեմբերի 24-ի դրությամբ, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 3.14%-ով բարձր է երեկվա համեմատ և կազմում է 116.7 ԱՄՆ դոլար։
Գնի աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի համար։ Մեկ բարելի գինը այսօր կազմում է 103.3 ԱՄՆ դոլար, ինչը 3.82%-ով բարձր է երեկվա համեմատ։
Տեղեկատվության համար՝ համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։