Համաշխարհային շուկայում նավթի գները աճել են 2.2%-ով
Համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է մոտ 2.2%-ով։ Վերջին ժամերին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 1.95%-ով և մոտեցել 108 ԱՄՆ դոլարի։
Գնի աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի դեպքում։ Դրա այսօրվա արժեքը կազմում է 104 ԱՄՆ դոլար և 2.30%-ով ավելի է, քան երեկ։
Ձեր տեղեկության համար, համաշխարհային շուկայում գների աճը նկատվել է Մերձավոր Արևելքում վերսկսված հակամարտություններից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գնի աճը պայմանավորված է ոչ թե Իրանով, այլ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով։