Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է, և մեկ բարելի արժեքը դարձել է 85 ԱՄՆ դոլար

12:49, 26.08.2026

Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազել է մոտ 4%-ով, և «Բրենտ» (Brent) տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 85 ԱՄՆ դոլար:

Գնանկում է նկատվում նաև ամերիկյան հում նավթի մասով. վերջին ժամերին մեկ բարելի գինը 80.07 ԱՄՆ դոլար է, ինչը երեկվա գնից ցածր է 2,3%-ով:

Ի գիտություն՝ համաշխարհային շուկայում նավթի գնի նվազումը նկատվում է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու շուրջ բանակցությունների վերսկսումից հետո:

Նմանատիպ