Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում Վրաստանն ստացել է թթվածնի 1000 միավոր կոնցենտրատոր
Առողջապահության նախարարի փոխանցմամբ, Վրաստանն ստացել է թթվածնի 1000 կոնցենտրատոր: Այս մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Նախարարի խոսքով, դրանք արդեն բաշխվում են կլինիկաներում և հյուրանոցներում:
«Երեկ ավարտվել է այն գնումների գլխավոր հոսքի ընդունումը, որն իրականացվել է Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում: Այս փուլի համար երկիրն արդեն ստացել է թթվածնի 1000 կոնցենտրատոր, որոնք արդեն բաշխվում են կլինիկաներում և հյուրանոցներում: Վստահ եմ, սա զգալիորեն կանդրադառնա պացիենտների առողջական վիճակի վրա»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: