Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ուկրաինական պատերազմի պատճառով համաշխարհային ռեկորդային գնաճ

12:09, 27.04.2022

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ուկրաինական պատերազմի պատճառով համաշխարհային գները կբարձրանան ռեկորդային մակարդակի։ Ինչպես «BBC»-ին ասել է Համաշխարհային բանկի նոր զեկույցի հեղինակներից մեկը, գների բարձրացումը տնտեսական ու հումանիտար հետեւանքներ կունենա։

Նրա խոսքով, ճգնաժամը կզգան աշխարհի ընտանիքների մեծ մասը։

«Մեզ հատկապես անհանգստացնում է աղքատ ընտանիքների վիճակը, քանի որ նրանք իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սննդի և էներգիայի վրա», – ասվում է Համաշխարհային բանկի հայտարարության մեջ:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ էներգառեսուրսների գները կբարձրանան 50%-ով։ Եվրոպայում բնական գազը կթանկանա: Նույն զեկույցում ասվում է, որ 2024 թվականին գները պետք է իջեցվեն, թեև էներգակիրների գինը 15 տոկոսով բարձր կլինի, քան նախորդ տարիներին։

Ըստ նույն զեկույցի հեղինակների՝ կբարձրանա նաեւ նավթի գինը եւ մինչեւ 2024 թվականը սեւ ոսկու մեկ բարելը կարժենա միջինը 100 դոլար։ Դա կբարձրացնի գնաճը, ըստ Համաշխարհային բանկի:

Թանկացում է սպասվում նաև պարենային ապրանքների համար։ Զեկույցի համաձայն՝ պարենային ապրանքների գներն արդեն ամենաբարձր մակարդակի վրա են վերջին 60 տարվա ընթացքում։

Ցորենը կթանկանա 42,7 տոկոսով, և այս ապրանքի գինը ռեկորդային կլինի։ Զգալիորեն կթանկանան նաեւ գարու, ձեթի, սոյայի, հավի մսի գները։ Այս փոփոխությունը պայմանավորված է Ուկրաինայից և Ռուսաստանից արտահանման կրճատմամբ։

Համաշխարհային բանկը կանխատեսում է նաև, որ պարարտանյութերը, մետաղները և օգտակար հանածոները կթանկանան։

Նմանատիպ