Համաշխարհային բանկը 2026 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5-ից բարձրացրել է մինչև 7 տոկոս
Համաշխարհային բանկը 2026 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5-ից բարձրացրել է մինչև 7 տոկոս: Տեղեկությունը հրապարակվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ակնարկում:
Միջազգային ֆինանսական հաստատությունը վերանայել է նաև տարածաշրջանի այլ երկրների տնտեսական աճի կանխատեսումները: Համաշխարհային բանկի թարմացված տվյալներով՝ հենց Վրաստանն է առաջատարը տարածաշրջանում, և ամենաշատը բարելավվել է հենց Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Նախորդ կանխատեսման համեմատ՝ տարածաշրջանի երկրների տնտեսական աճն ունի հետևյալ տեսքը․
-
Վրաստան – 7% (աճը՝ 2 տոկոսային կետ)
-
Հայաստան – 6,3% (աճը՝ 0,3 տոկոսային կետ)
-
Ադրբեջան – 1,2% (նվազումը՝ 0,8 տոկոսային կետ)
-
Ղազախստան – 4,6% (անփոփոխ)
-
Թուրքիա – 2,8% (անփոփոխ)
-
Ուկրաինա – 1,2% (անփոփոխ)
-
Ռուսաստանի Դաշնություն – 0,8% (անփոփոխ)