Համաշխարհային բանկը 2022 թվականին Վրաստանում կրկին 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքով, մի քանի ամիս առաջ 2022 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5,5 տոկոսից իջեցվել է 2,5 տոկոսի։
Սակայն, ըստ Սեբաստիան Մոլինեուսի, առաջին եռամսյակում արձանագրվել է աճի բավականին լավ տեմպ, ինչի պատճառով էլ վերահաստատվում է ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը։
Սեբաստիան Մոլինեուսն ասում է, որ Վրաստանում կրկին 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։
«Տնտեսական աճի կանխատեսման անկման պատճառը ուկրաինական պատերազմի հետ կապված մեծ անորոշությունն էր, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը և այդ պատժամիջոցների ազդեցությունը վրացական տնտեսության վրա տարբեր ուղիներով, ներառյալ տրանսֆերները, բարձր գնաճը առեւտրային ցնցումները: Մենք տեսանք, որ Վրաստանի տնտեսությունը ցուցաբերել է անհավանական տոկունություն։ Առաջին եռամսյակում մենք տեսանք բավականին լավ աճի տեմպ, այդ իսկ պատճառով մենք այժմ վերահաստատում ենք այս տարվա աճի տեմպերը։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։